ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

«Հայ քաղաքական գործիչը մահացել է 52 օրյա հացադուլից հետո». միջազգային պարբերականներ

«Հայ քաղաքական գործիչը մահացել է 52 օրյա հացադուլից հետո». միջազգային պարբերականներ
29.01.2019 | 00:53

Associated Press գործակալությունը, The Washington post, The New York Times, Daily mail, Adcnews և մի շարք այլ պարբերականներ՝ «Հայ քաղաքական գործիչը մահացել է 52 օրյա հացադուլից հետո» («Armenian politician dies after 52-day prison hunger strike») վերնագրով հրապարակմամբ անդրադարձել են «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան ողբերգական հանգամանքներին:

Պարբերականները նշել են, որ Եղիազարյանը «Հայոց արծիվներ» կուսակցության փոխնախագահն էր և շուրջ 2 ամիս հացադուլի մեջ է գտնվելուց հետո քրեակատարողական հիմարկում կնքել է մահկանացուն: Հրապարակումներում նշված է, որ Եղիազարյանը կալանավորվել էր դեկտեմբերի 4-ին՝ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով, սակայն նրա մեղքն այդպես էլ չապացուցվեց. Եղիազարյանը պնդում էր, որ անմեղ է:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ